Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինացիները հեռախոս են ստեղծել շուրջօրյա խոսակցությունների համար

Չինացիները հեռախոս են ստեղծել շուրջօրյա խոսակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Gionee ընկերությունը ներկայացրել Է սմարթֆոն, որը մարտկոցը լրալիցքավորում չի պահանջում կես շաբաթից ավելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Highsnobiety-ն: 
M2017 մոդելի կորպուսը պատրաստված Է մետաղից եւ դեկորացված բնական կաշվով: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթը նախատեսված Է խոսակցության ռեժիմով 32 ժամ անընդմեջ աշխատելու համար, ինչպես նաեւ հնարավորություն Է տալիս մինչեւ 26 ժամ առանց ընդմիջման տեսանյութ դիտել: Սմարթֆոնը հանդերձված Է 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:  
Հեռախոսի վրա տեղադրված են ֆրոնտալ եւ դարձերեսի երկու խցիկներ, գաջեթի ակտիվացումը տեղի Է ունենում տիրոջ մատնահետքերով: 
Պլանավորվում Է, որ սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն 2017 թվականին, այն կներկայացվի միայն չինական շուկայում: Մոդելի գները կտատանվեն 1007-ից մինչեւ 2446 դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]