Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է 2016թ-ը. անդրադարձ է կատարվել ԼՂ խնդրին և ՀՀ-ի հետ հարաբերություններին

ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է 2016թ-ը. անդրադարձ է կատարվել ԼՂ խնդրին և ՀՀ-ի հետ 
հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է «2016թ-ին արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները» վերատառությամբ փաստաթուղթը, որում անդարադարձ է կատարվում ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդրին, այնպես էլ Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին:

«Ռուսաստանի ակտիվ քայլերի շնորհիվ Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի  հանդիպմանը հնարավոր է եղել հասնել 2016թ-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում բռնկված լայնամասշտաբ զինված գործողությունների դադարեցմանը: Ջանքեր են գործադրվել իրավիճակի լարվածության թուլացման և բանակցությունների շարունակման ուղղությամբ` մայիսին Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի և Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման շրջանակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է 2016թ-ի ամփոփիչ փաստաթղթում:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես, այնպիսի փաստաթղթի ընդունմանը, ինչպիսին է մինչև 2025թ-ի ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2016թ-ին Երևանում, ինչպես նաև. «բարձրագույն և բարձր մակարդակում ընդունված մի շարք քաղաքական փաստաթղթեր, որոնք առնչվում են Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»:

Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասով շեշտվում է, որ Ռուսաստանը ավանդաբար բարձր համագործակցության մակարդակ ունի, որն առնչվում է հարցերի լայն շրջանակի ինչպես եկկողմ, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների և մեխանիզմների շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]