Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական հակամարտության արտաքին դերակատարները սկսել են ճանաչել մեկը մյուսի շահերը. արաբագետ

Սիրիական հակամարտության արտաքին դերակատարները սկսել են ճանաչել մեկը 
մյուսի շահերը. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտության արտաքին դերակատարները սկսել են ճանաչել մեկը մյուսի շահերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Ռուսաստանն ու Իրանը ճանաչեցին Սիրիայում Թուրքիայի շահերը: Այդ շահերն առաջին հերթին կապված են քրդական ինքնուրույն քաղաքական միավորի ձևավորման տապալման հետ: Այդ իսկ պատճառով թուրքական գործողությունների հետ կապված հստակ գծվեցին սահմաններ: Փոխադարձ շահերի ճանաչումը տեսանք Հալեպում: Այնտեղ ընդդիմադիրների պարտության պատճառն այն է, որ նրանք մնացել էին առանց արտաքին աջակցության»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը ներկայացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին դիտարկումները: Նա իր տարեվերջյան մամուլի ասուլիսում, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, նշել էր, որ իրենք պատրաստ են խթանել սիրիական խնդրի կարգավորման գործընթացը` հաշվի առնելով տարածաշրջանի այլ դերկատարների շահերը:

«Եթե արտաքին դերակատարները պայմանավորվածության գան, փոխադարձ ճանաչեն մեկը մյուսի շահերը, ապա այս գործընթացում կարող ենք արձանագրել առարկայական առաջխաղացում»,-հավելեց արաբագետը:

Ամփոփելով Սիրիայում ընթացիկ տարվա իրադարձությունները` արաբագետը նշեց, որ տարին սկսվեց և ավարտվեց Սիրիայի կառավարական ուժերի ակնհայտ հաջողություններով: Ըստ նրա` կառավարական ուժերը ռազմավարական ավելի առաջանցիկ դիրքեր ունեցան, քան կար մեկ տարի առաջ: Այդ ամենի հիմնական նպաստողը Ռուսաստանն էր:

«Սիրիայում 2017 թվականին առարկայական գործընթացներ են սպասվում` կապված ԱՄՆ-ի նոր վարչակարգի գործունեության հետ: Տեսնենք, թե նոր նախագահն ինչպիսի քաղաքականություն կիրականացնի: Ի դեպ, արդեն փետրվարին Ժնևում նախատեսվում է հանդիպում` սիրիական խնդրի հետ կապված: Իրականում չենք կարող ասել, թե դա ինչ արդյունավետություն կունենա: Շատ բան կախված է արտաքին դերակատարներից»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է կոալիցիոն ուժերին, ապա Արմեն Պետրոսյանը նշեց, որ Իրաքում կոալիցիոն ուժերի հրամանատարը հանդես եկավ հայտարարությամբ` ընդգծելով, որ «Իսլամական պետության» դեմ վերջնական պայքարը 2 տարի կպահանջի: Սա, ըստ արաբագետի, նշանակում է, որ ԱՄՆ-ն ապահովագրում է իրեն, որ դեռ 2 տարի մնալու է այս տարածաշրջանում: Դա իր հերթին ենթադրում է ռազմական գործողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am