Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում հաջորդ տարի շարունակվելու են բռնատիրական միտումները. թուրքագետ

Թուրքիայում հաջորդ տարի շարունակվելու են բռնատիրական միտումները. 
թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հաջորդ տարի շարունակվելու են բռնատիրական միտումները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` ամփոփելով թուրքական իրադարձությունները:

Թուրքագետի խոսքով՝ հաջորդ տարի Թուրքիան զերծ չի մնա նաև ահաբեկչական գործողություններից:

«Անցնող տարին Թուրքիայի համար բավական բարդ էր ահաբեկչական դրսևորումների տեսանկյունից: Ահաբեկչական գործողություններն իրենց մասշտաբայնությամբ վերջին տարիների համար աննախադեպ էին, եղած իրավիճակը մոտենում էր 90-ականների սկզբի պատկերին»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

2017 թվականին  Թուրքիայում, ըստ Լևոն Հովսեփյանի, քրդական հիմնախնդիրը կխորանա: Իշխանություններն, առիթն օգտագործելով, երկրում մասշտաբային գործողություններ կիրականացնեն քրդերի դեմ:

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքական գործընթացներին` Լևոն Հովսեփյանը նշեց, որ անցնող տարին առանձնացավ ԵՄ-ի հետ հարաբերությունների ձախողմամբ: Դրանից բացի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները որոշակի լարվեցին, եղած անվստահությունն  ավելի խորացավ:

«Տարին Թուրքիայի համար առանձնացավ նաև  ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ: Այս համատեքստում արտաքին քաղաքականության մասով որոշակի շեշտադրումներ փոխվեցին: Ես, իհարկե, չեմ կարծում, որ Թուրքիան արտաքին քաղաքական ուղղությունը փոխել է դեպի Ռուսաստան ու Ասիա: Կարծում եմ, որ Թուրքիան դեռևս կողմնորոշման մեջ է, և որոշակի սպասելիքներ ունի Արևմուտքի գործընկերներից»,-հավելեց թուրքագետը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]