Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 26.12.2016

Սպասվող լրահոս. 26.12.2016

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 26-ին, կշարունակվեն տարբեր գերատեսչությունների ամփոփիչ ասուլիսները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը կամփոփեն ընթացիկ տարվա աշախատանքներն ու կանդրադառնան առաջիկա անելիքներին:

Տարվա քաղաքական իրադարձությունների, տարածաշրջանային զարգացումների մասին են խոսելու ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Երևանում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ կանցկացնի քննարկում՝ «Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար» թեմայով: Քննարկման բանախոսներն են՝ Վրաստանի զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլին, էներգետիկայի հարձերով փորձագետ Արմեն Մանվելյանը, էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը կներկայացնի Կարմիր բլուրում և Աղձքում այս տարի անցկացված պեղումների արդյունքները և կպատմի բացառիկ հայտնագործությունների մասին:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և իր գործընկերները կներկայացնեն շուկայում կատարված իրենց վերջին ուսումնասիրության արդյունքները, գնային տատանումները:

Այսօր նախագահի նստավայրում հատուկ հյուրեր են: Այնտեղ կազմակերպվող ամանորյա միջոցառման գլավոր մասնակիցները երեխաներն են: Ավանդույթի համաձայն գեղեցիկ զարդարված տոնածառը, հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսներն ու Ձմեռ պապը կուրախացնեն փոքրիկներին:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ամանորի նվեր կմատուցի հանդիսատեսին՝ ներկայացնելով Cartoon Non-Stop համերգային ծրագիրը: Համերգը բարեգործական է։ Երեկոյի ընթացքում կհնչեն սիրված մուլտֆիլմերի մեղեդիները։ Մեծ էկրանի վրա կցուցադրվեն նաև հատվածներ այդ մուլտֆիլմերից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]