Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անկում 10 կմ բարձրությունից. վախճանվել է լեգենդար Վեսնա Վուլովիչը

Անկում 10 կմ բարձրությունից. վախճանվել է լեգենդար Վեսնա Վուլովիչը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադում մահացել է Վեսնա Վուլովիչը, ով 1972 թվականին գերմանական Հերմսդորֆ քաղաքում տեղի ունեցած Հարավսլավյան ավիաուղիների ինքնաթիռի ահաբեկչության միակ վերապրողն էր: Այն ժամանակ Վուլովիչը ընկել էր 10 կմ բարձրությունից և ողջ մնացել:

Բորտուղեկցորդուհին ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ,  նրա մարմնի ստորին հատվածը կաթվածահար էր եղել, մի քանի օր նա գտնվել էր կոմայում, և արդյունքում նրան հաջողվել էր ամբողջովին վերականգնվել: 1985 թվականին Վուլովիչն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես  ռեկորդային բարձրությունից առանց պարաշյուտի ազատ անկման արդյունքում ողջ մնացած:   

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սերբական Večernje novosti պարբերականը, 67-ամյա կինը մահացած է հայտնաբերվել սեփական տան բաղնիքում` դեկտեմբերի 23-ին: Մահվան պատճառը չի նշվում, սակայն պարբերականը մատնանշում է, որ Վուլովիչն ունեցել է առողջական խնդիրներ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]