Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երիտասարդ ծրագրավորողը ստարտափ նախագծերում հաջողության հասնելու ճանապարհը տեսնում է կրեատիվության եւ աշխատասիրության մեջ

Երիտասարդ ծրագրավորողը ստարտափ նախագծերում հաջողության հասնելու ճանապարհը 
տեսնում է կրեատիվության եւ աշխատասիրության մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ստարտափերի հաջողության գրավականը կրեատիվությունն է եւ նվիրվածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպության ծրագրավորման բաժնի ղեկավար Սուրեն Էդիլյանը:

«Պետք է լինի հավատ, որ ամեն ինչի կարող են հասնել: Մեր ազգի մեջ կա այդ կրեատիվությունը, մնում է ընդամենը չլսել կողքից փնովողներին, որովհետեւ այդ աճելու փուլում շատ են հանդիպում այդպիսիները, պետք է ուղղակի  զբաղվել գործով: Հավատացեք՝ եթե կա համակարգիչ ու համացանց, որոնք հաստատ կճարվեն, ապա այլ ռեսուրս երեւի թե անհրաժեշտ չէ, բացառապես աշխատասիրություն»,-ասաց ծրագրավորողը՝ նոր ստարտափներից առանձնացնելով  Pparadox.com-ը, որը հնարավորություն է տալիս կայքի միջոցով վարձակալել եւ վարձով տալ զարդեր եւ հագուստ:

Նրա խոսքով՝ թեպետ այն դեռեւս կայացման փուլում է, մեծածավալ ներդրումներ չկան, սակայն ստարտափն արդեն գրանցել է  հաջողություններ, ունի պատվերներ:

Կազմակերպության փոխնախագահ Վարդան Պողոսյանն էլ նշեց, որ վեցամսյա դասընթացի շրջանակում մասնակիցներին ծանոթացնում են ծրագրավորման հիմունքներին՝ հնարավորություն տալով նրանց հետագայում ինքնազարգանալ:

«Ընդհանրապես ծրագրավորողը միշտ զարգացման փուլում է: Մենք հիմքն ենք տվել, մնացածը գործնականում կատարելու եւ հետագա ինքնազարգացման խնդիր է»,-ընդգծեց կազմակերպության փոխնախագահը՝ տեղեկացնելով, որ կազմակերպությունում գրանցված անդամները 100-ն են:

Հարցին, թե արդյո՞ք կազմակերպությունն ունի միջազգային հարթակներում ստարտափ նախագծեր ներկայացնելու նպատակներ, փոխնախագահը պատասխանեց.

«Միջազգային մրցույթներին դեռեւս չենք մասնակցել, իհարկե կան նպատակներ, մեր ՀԿ անդամները տարբեր մրցույթների են մասնակցում, սակայն կազմակերպությունը դեռեւս պաշտոնապես չի ներկայացրել Հայաստանը, հիմնականում ավելի խոշոր կազմակերպություններն են մասնակցում, սակայն մենք մշտապես հետեւում ենք ոլորտի գործընթացներին»,-եզրափակեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]