Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնն ամփոփեց 2016 թվականի «Տեխնո-Ուրբաթ»-ները

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնն ամփոփեց 2016 թվականի «Տեխնո-Ուրբաթ»-ները

ԳՅՈՒՄՐԻ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնն ամփոփեց 2016 թվականի «Տեխնո-Ուրբաթ»-ները: Տարեվերջյան միջոցառմանը հրավիրված էին ոչ միայն «Տեխնո-Ուրբաթ»-ների մշտական մասնակիցներն ու Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի սաներն ու աշխատակիցները, այլ նաև այն լրատվամիջոցները, որոնք տարվա ընթացքում մշտապես  լուսաբանել են Տեխնոլոգիական կենտրոնի միջոցառումներն ու իրականացրած ծրագրերը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը «Տեխնո-Ուրբաթ»-ները  Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի լավագույն վերջին նախաձեռնություններից   է, որի շրջանակներում Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն են  այցելել հասարակական գործիչներ, հանրահայտ կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ քանի որ վերջին՝ դեկտեմբերի 23-ի հանդիպումն արդեն նախատոնական էր, հյուրը Ձմեռ Պապն էր, ով ոչ միայն իր խորհուրդներով, այլ նաև հետաքրքիր պատմություններով փաստեց՝ այսօր երիտասարդը հաջողություն կունենա ժամանակին համաքայլ շարժվելով, բայց նաև պահպանելով ազգային արժեքները:

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի կողմից լրագրողներն ու  «Տեխնո-Ուրբաթ»-ների մշտական մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և հուշանվերների: Գյումրին ՏՏ քաղաք դարձնելու մասին շատերի համար  ոչ իրատեսական թվացող խոստումն արդեն իրատեսական ու տեսանելի է: Սա են վկայում կենտրոնի ներկա և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Վերջին ամիսների ընթացքում ոչ միայն ավելացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող ընկերությունների, այլ նաև աշխատողների  ու աշխատատեղերի թիվը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղակայված  և ակտիվորեն գործում է 25 ընկերություններ« այդ թվում` ամերիկյան« ֆրանսիական« թայվանական: ԳՏԿ գործունեության արդյունքում ստեղծվել է առնվազն 500 նոր աշխատատեղ« իսկ ՀՀ պետական բյուջեն տարեկան համալրվել է ավելի քան 300 մլն ՀՀ դրամով՝ ուղղակի հարկերի տեսքով:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի« ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր« որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը« կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը« տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը« տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը« նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը« արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]