Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը ծանոթացել է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման առաջարկություններին

Կարեն Կարապետյանը ծանոթացել է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ 
զարգացման առաջարկություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման և ծրագրերի մշակման ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ այժմ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում:

Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացը հաջողելու գործում և ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը: «Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի և´ տնտեսությունը, և´ միջավայրը, և´ մշակույթը», - նշել է կառավարության ղեկավարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին:

Նախատեսվում է 2017 թ. հունվարի կեսերին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները և առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]