Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Սարգսյանը եւ Ղազախստանի նախագահը քննարկել են ԵԱԲՏԽ-ի նիստի օրակարգը

Տիգրան Սարգսյանը եւ Ղազախստանի նախագահը քննարկել են ԵԱԲՏԽ-ի նիստի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 22-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ քննարկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը, որը դեկտեմբերի 26-ին տեղի Է ունենալու Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016 թվականին ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահությամբ անդամ պետությունների հետ համատեղ մի շարք կարեւոր փաստաթղթեր Է պատրաստել եվրասիական ինտեգրացման հետագա զարգացման հարցերի վերաբերյալ: Դրանք քննարկվելու են առաջիկա նիստում: Օրակարգում են՝ տրանսպորտային քաղաքականության համատեղ կոորդինացման, մաքսային օրենսդրության, ԷլեկտրաԷներգետիկայի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցերը:

Տիգրան Սարգսյանը Նազարբաեւին տեղեկացրել Է այն հարցերի ընթացիկ վիճակի մասին, որոնք քննարկվելու են պետությունների ղեկավարների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]