1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը. Կարեն Խանլարյան

Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը. Կարեն 
Խանլարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը կարծում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարեւոր քայլ է Իրան-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման համար: Նրա կանխատեսմամբ՝ այցի արդյունքում կլինեն լուրջ ձեռքբերումներ: «Իհարկե, տարածաշրջանային առումով նույնպես կարեւորում եմ այս այցը՝ հատկապես հաշվի առնելով տեղի ունեցող քաղաքական գործընթացները, փոխհարաբերությունների լարվածության այս շրջանը: Ըստ իս՝ այս այցը կարող է բերել կայունացման որոշակի էլեմենտներ տարածաշրջանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Հայազգի պատգամավորն անդրադարձավ նաեւ այն ոլորտներին, որոնցում տեսնում է Իրանի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներ: «Դրանցից են հաղորդակցության, ալտերնատիվ փոխադրումների  ոլորտները: Մոտ ապագայում Իրանը կարող է դառնալ տարանցիկ հաբ, որն իր հերթին կնպաստի երկրում տարանցիկ զբոսաշրջության զարգացմանը:  Այս առումով Հայաստանը կարող է օգուտ քաղել, քայլեր ձեռնարկել եւ գնալ զարգացումների: Համագործակցության ոլորտներում եւս հնարավոր է լինեն հետագա զարգացումներ, ինչպես օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության հարցերին առնչվող, քաղաքական այլ ոլորտներում:  Չեմ բացառում նաեւ գիտակրթական, գործարար ոլորտները, քանի որ գործարարների շրջանում հետաքրքրություն կա գյուղատնտեսական, արդյունաբերական տարբեր ոլորտներում: Ինչու չէ, զարգացում կարող է լինել նաեւ տեղեկատվական ոլորտում՝ հաշվի առնելով Հայաստանի գրանցած հաջողություններն այս ոլորտում»,-նշեց Կարեն Խանլարյանը:

Դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել  Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]