1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Սարգսյանը եւ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացման զարգացումը

Տիգրան Սարգսյանը եւ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացման զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության դերը գլոբալ տնտեսության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, Մատվիենկոն նշել Է, որ ԵԱՏՄ-ն այսօր իրենից ներկայացնում Է ժամանակակից ինտեգրացիոն միավորում, իսկ դրա ստեղծումը համապատասխանում Է համաշխարհային տնտեսության միտումներին:

«ԵԱՏՄ-ն գրավիչ Է դառնում ոչ միայն Միության մեջ մտած պետությունների, այլեւ ուրիշ երկրների համար: Ուժի մեջ Է մտել Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, եւս 40-ից ավելի պետություններ հետաքրքրություն են դրսեւում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում: Հուսով եմ, որ այդ փոխգործակցությունը կընդլայնվի եւ թույլ կտա իրագործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնած գաղափարը՝ եվրասիական լայն գործընկերության գաղափարը: Դրա համար կան բոլոր պայմաններն ու հնարավորությունները»,-ընդգծել Է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն Է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին այն ուշադրության համար, որը նա հատկացնում Է ինտեգրացիոն միավորմանը, նշելով, որ այժմ գոյություն ունեն ԵԱՏՄ-ի զարգացման մի շարք հիմնական ուղղություններ:

«Մեզ համար գերակայություն Է երրորդ երկրների եւ տնտեսական միավորումների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, այստեղ ներուժ կա տնտեսական աճի համար: Եթե մեզ հաջողվի առեւտրական բանակցություններում հասնել այնպիսի ռեժիմների, որոնք հաշվի կառնեն մեր բիզնեսի շահերը, ապա ակներեւ Է, որ ակտահանման ծավալները կավելանան: Նման մոտեցումը կխթանի տնտեսության աճը ԵԱՏՄ-ի երկրներում, կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր»,-հայտնել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը հավելել Է, որ ներկայում ակտիվ երկխոսություն Է ընթանում Չինաստանի, Իսրայելի, Սերբիայի հետ, պլանավորվում Է բանակցություններ սկսել Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Հարավային Կորեայի եւ Սինգապուրի հետ, որոնք, նախագահի գնահատմամբ, պետք Է ավարտվեն առեւտրատնտեսական համաձայնագրերի ստորագրմամբ:

Խոսելով ներքին հարցերի մասին, որոնց վրա աշխատում Է ԵԱՏՀ-ն, Տիգրան Սարգսյանը կարեւորել Է ԵԱՏՄ-ի տարածքում խոչընդոտների ու սահմանափակումների վերացումը. «Մենք մշակել ենք այսպես կոչված «Սպիտակ գիրքը», որում ներառել ենք բոլոր այն խոչընդոտներն ու սահմանափակումները, որոնք ներկայում կան Միության պետությունների միջեւ: ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների համաձայնեցված դիրքորոշումների հիման վրա մենք սահմանափակումների վերացման փուլային գրաֆիկ ենք մշակում»:

Կողմերը նշել են, որ համակարծիք են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության խորացման հարցում՝ գլոբալ տնտեսության մեջ դիրքերն ուժեղացնելու համար:

«Եվրասիական տնեսական միությունը մեր պատասխանն Է գլոբալ մարտահրավերներին, որը երկրներին թույլ Է տալիս առավելագույն չափով իրացնել կուտակված ներուժը: Ակներեւ Է, որ մեկ պետության շրջանակում դա անելն ավելի դժվար Է: Միասին մեզ համար ավելի դյուրին կլինի պատասխանել այդ մարտահրավերներին»,- ընդգծել Է Տիգրան Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]