Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԳԲԱ Լիզինգը և Caterpillar ընկերությունը նոր հուշագիր են ստորագրել

ԱԳԲԱ Լիզինգը և Caterpillar ընկերությունը նոր հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳԲԱ Լիզինգի, Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի և Caterpillar Financial-ի միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի շրջանակում կողմերը շարունակելու են համագործակցությունը՝ ՀՀ-ում տրամադրելով CAT տեխնիկայի ձեռքբերման ավելի շահավետ պայմաններ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով:

Մոտ ժամանակներում կողմերը հանդես կգան ֆինանսավորման պայմանների մասին  հայտարարությամբ: Հաշվի առնելով ԱԳԲԱ Լիզինգի և Zeppelin Armenia-ի միջև համագործակցության արդյունքում Հայաստանում տվյալ ոլորտի զարգացումը՝ այսուհետ Caterpillar Financial-ի կողմից ֆինանսավորումը իրականացվելու է նախկին տարեկան տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի միջև տարիների հաջողված համագործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ՝ ի շնորհիվ իջեցված տոկոսադրույքների, հաճախորդները ոչ միայն կկարողանան ավելի բարզրացնել կազմակերպության արտադրողականությունը, այլև կկրճատեն  ծախսերը: 

ԱԳԲԱ Լիզինգը հիմադրվել է 2003թ. և  հանդիսանում է ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունը: Ընկերությանը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներից մեկը այս ոլորտում: ԱԳԲԱ Լիզինգի հիմնական բաժնետերերն են`ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը`54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38%:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]