Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 19.12.2016

Սպասվող լրահոս. 19.12.2016

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսները շարունակվում են: Գրեթե բոլոր գերատեսչությունները շտապում են Ամանորից առաջ հաշվետվություն ներկայացնել իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կամփոփի իր գերատեսչության իրականացրած ծրագրերն ու արդյունքները: Հիշեցնենք, Վահան Մարտիրոսյանը նախարարի պաշտոնը ստանձնել է 2016թ-ի սեպտեմբերի 20-ին:

Մեկ այլ գերատեսչության աշխատանքների ամփոփում: ՀՀ զբաղվածության  պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը կներկայացնի գործազրկության վերաբերյալ վիճակագրություն, գործակալության ծրագրերն ու առաջիկա անելիքները:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Տավարաբուծության զարգացման ծրագիրը գործողության մեջ» թեմայով: Օրեր առաջ այս թեմայով քննարկում էր կազմակերպվել նաև Գյուղատնտեսության նախարարությունում: Նախարարին ներկայացվել էր 2007-2015 թվականների ընթացքում իրականացված այս ծրագրի արդյունքները: Ծրագրի շրջանակում ներկրվել են տոհմային երինջներ և տարաժամկետ վճարման պայմաններով տրամադրվել գյուղացիական տնտեսություններին: Նախարար Իգնատի Առաքելյանը հավելել է, որ այս պահին քննարկման փուլում է ծրագրի վերսկսման գործընթացը:

Այսօր «Երրորդ հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ կհանդիպի Վիկտոր Դալլաքյանը: Ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի կուսակցության` դեկտեմբերի 23-ին տեղի ունենալիք 7-րդ արտահերթ համագումարին, ինչպես նաև առաջիկա ներքաղաքական զարգացումներին:

Երևանում կանցկացվի «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Երևանում են գտնվելու ԱՄՆ-ից ժամանած երկու փորձագետ. «Ջեֆրի Դեսկովիչը՝ հանուն արդարության» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ջեֆրի Դեսկովիչը, ով 16 տարի բանտում է եղել չգործած հանցանքի համար և ԱՄՆ-ում գործող «Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի գրասենյակի ղեկավար Գրեգ Համփիկյանը:

Երևանի մամուլի ակումբներում քննարկվում են ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ծավալվող զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանում տիրող իրավիճակը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կխոսի ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, իսկ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը կանդրադառնա  Ադրբեջանի՝ 2016 թվականի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում կցուցադրվի Ստաս Նամինի «Օհան Դուրյան. խորը զգացմունքների մասնագիտություն» վավերագրական ֆիլմը:

Երևանում կանցկացվի «Երևանի պետական լեզվահասարակագիտական hամալսարանի լավագույն ուսանող 2016» մրցանակաբաշխությունը: Միջոցառման ժամանակ կամփոփվեն հետևյալ մրցույթների արդյունքները՝ «լավագույն ուսանող», «ամենաակտիվ ուսանող», «ամենաակտիվ դասախոս», «լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «ՈՒԽ լավագույն հանձնաժողով»: Միջոցառման երկրորդ մասում համալսարանի առաջին կուրսի ուսանողները հանդիսավոր կերպով կստանան իրենց ստուգման գրքույկները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]