Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը տարին կամփոփի հարկային եկամուտների 5,2 տոկոս աճով

Հայաստանում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը տարին կամփոփի հարկային 
եկամուտների 5,2 տոկոս աճով

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը 2016 թվականը կամփոփի նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների 5,2 տոկոս աճով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: Նրա խոսքով` խոշոր հարկ վճարողների ՀՏ-ում հաշվառված կազմակերպությունների հարկային եկամուտները 2016 թվականին կկազմեն շուրջ 436,5 մլրդ դրամ, ինչը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը 21,7 մլրդ դրամով:

«Խոշոր հարկ վճարողների ցանկը հարկային եկամուտների մասով կգլխավորի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Երկրորդ խոշոր հարկատուն «ՀԷՑ»-ն է, այնուհետև «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ կազմակերպությունը, չորրորդ ու հինգերորդ տեղերում, համապատասխանաբար, կապի ոլորտը ներկայացնող «Ղ-տելեկոմ» և «Արմենիա թելեքոմ քոմփանի» կազմակերպությունները: Նախորդ տարվա համեմատ առաջին հնգյակից դուրս է եկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», դրա փոխարեն ցուցակում  հայտնվել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ կազմակերպությունը: Առաջին հինգ խոշոր հարկատուների կողմից բյուջե կվճարվի շուրջ 17 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտ, քան նախորդ տարի: Չնայած դրան` ամբողջ եկամուտների մասով կունենանք աճ»,- ասաց Ռաֆիկ Մաշադյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]