Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ը տեղական արժույթով վարկ է տրամադրում Հայաստանի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին

ՎԶԵԲ-ը տեղական արժույթով վարկ է տրամադրում Հայաստանի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ 
բանկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման  եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին  տրամադրում է տեղական արժույթով վարկ՝  8 միլիոն ԱՄՆդոլարին համարժեք գումար ՀՀ դրամով: Այդ միջոցները կաջակցեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը, հատուկ ուշադրություն դարձնելով միկրո, փոքր և միջինձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ), ինչպես նաև կանանց կողմից՝ ղեկավարվող բիզնեսներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՎԶԵԲ-ից՝ հավելելով. «5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը հետագա վարկերի տեսքով կտրամադրվի կենսունակ և զարգացող ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, մնում է սահմանափակ:  Բացի այդ, ծրագիրը կաջակցի Հայաստանում կանանց ձեռներեցությանը՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջինբիզնեսներին տրամադրելով հետագա վարկեր 3 մլն ԱՄՆ դոլարինհամարժեք գումարի չափով:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է և ունի գերիշխող դիրք մասնավորապես գյուղատնտեսության և ՄՓՄՁ-ների վարկավորման բնագավառում: Նրա ընդարձակ ցանցը՝ 57 մասնաճյուղ Հայաստանի բոլոր մարզերում,  թույլ է տալիս ամբողջ երկրում հասանելի լինել բազմաթիվ պոտենցիալ հաճախորդների  համար:

ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է ամրապնդելու կանանց դերը  տնտեսության մեջ, և մինչ օրս հաջողությամբ իրականացվել է աշխարհի 25  երկրներում, որտեղ Բանկը ներդնումներ է իրականացնում: Այնապահովում է  ֆինանսավորման հասանելիությունը՝ տեղական բանկերին վարկային գծերի միջոցով, ինչպես նաև կին ձեռներեցներին և կանանց կողմից ղեկավարվող  ձեռնարկություններին՝ բիզնես խորհրդատվություն,  ուսուցում և աջակցություն  տրամադրելու միջոցով:

Ծրագիրը համատեղում է ֆինանսավորում, տեխնիկական օժանդակություն, տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցում՝ առաջին կորուստը ծածկելու ձևաչափով, և խորհրդատվություն բիզնեսներին՝ կանանց կողմից ղեկավարվող  ՓՄՁ-ներին օժանդակելու նպատակով: Տեխնիկական աջակցությունն ու  խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. « ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ՎԶԵԲ-ի բազմամյա հաճախորդն է, և մենք տարիների ընթացքում համագործակցել  ենք բազմաթիվ ծրագրերի շրջանակներումՍա ևս մեկ ծրագիր էորը կարող է մեզ օգնել ձեռք մեկնել բիզնեսներին մարզերում՝ շնորհիվ ԱԿԲԱ բանկի ակտիվ գործունեությանը գյուղական շրջաններումՎԶԵԲ-ը մտադիր է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը փոքր բիզնեսների և կին ձեռներեցների համար, հատկապեստեղական արժույթովՄենք   համոզված  ենք,  որ այս վարկը հաջողությամբ հասանելի կդառնա նոր ընկերությունների համար Հայաստանի բոլոր անկյուններում»:

«Մենք շատ  ենք կարևորում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ՎԶԵԲ-ին համարում ենք մեր ստրատեգիական կարևորագույն գործընկերներից մեկը: Կնքվող վարկային պայմանագիրը, որի միջոցները մենք ուղղելու ենք ինչպես կանանց ձեռներեցության աջակցմանը, այնպես էլ այլ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, թույլ կտա ավելի մեծացնել նշված ուղղություններում մեր կողմից իրականացվող ներդրումները: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և ՎԶԵԲ-ը արդեն իսկ կնքել են ավելի քան 10 պայմանագիր: Համոզված եմ, որ հետագայում նույնպես ունենալու ենք արդյունավետ համագործակցություն»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հայաստանի Հանրապետությունում 1992թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վերՎԶԵԲ-ը ներդրել է ավելի   քան  1.11 մլրդ  եվրո  153 ծրագրերում՝ երկրի ֆինանսականկորպորատիվ,  ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներումընդ որում՝ այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]