Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Yahoo-ն հայտնել Է ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալների հափշտակման մասին

Yahoo-ն հայտնել Է ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալների հափշտակման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ հաքերները կարող Էին 2013 թվականին հափշտակել Yahoo-ի ծառայությունների ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ինտերնետ-ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Քրեագետ-փորձագետների կողմից տվյալների վերլուծման հիման վրա մենք ենթադրում ենք, որ 2013 թվականի օգոստոսին երրորդ կողմի չարտոնված ներթափանցումը հանգեցրել Է ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալների հափշտակման»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ըստ Yahoo-ի տվյալների, խոսքը կարող Է վերաբերել օգտարերերի անուններին, Էլեկտրոնային փոստի հասցեներին, հեռախոսահամարներին, ծննդյան թվերին, գաղտնաբառերին եւ դրանց փոխարինման հանգուցային հարցերին: Միեւնույն ժամանակ ընկերությունը ենթադրում Է, որ հաքերներին չի հաջողվել հափշտակել բանկային հաշիվներին ու քարտերին վերաբերող տեղեկությունները:

Բացահայտված կոտրանքի կապակցությամբ Yahoo-ն հորդորել Է իր բոլոր օգտատերերին՝ փոխել գաղտնաբառերը, ինչպես նաեւ հայտարարել Է, որ համագործակցում Է կիբեռգրոհը հետաքննող իրավապահ մարմինների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]