Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ջերմուկ Գրուպ»-ն էականորեն կավելացնի արտահանման ծավալները

«Ջերմուկ Գրուպ»-ն էականորեն կավելացնի արտահանման ծավալները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը նախատեսում է զգալիորեն ավելացնել արտահանման ծավալները: Ընկերությունը նոր գործարանի վերագործարկման արդյունքում չորս անգամ ավելացրել է արտադրության ծավալները: «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շրջայցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ընկերության գործադիր տնօրեն Վահագն Արսենյանն ընդգծեց, որ արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով ընդամենը մեկ տարվա ընթացքում զրոյից կառուցվել է ընկերության նոր գործարանը: «Մենք պետք է ամեն ինչ անենք արտահանման ծավալներն առավելագույնի հասցնելու համար: Մեր հին գործարանը բավարարում էր ներքին սպառման պահանջարկը բավարարելու համար, սակայն մենք ցանկանում ենք զարկ տալ նաև արտահանմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արսենյանը:

Նա հավելեց, որ ընկերության արտադրանքը արտահանվում է 60-ից ավելի երկրներ, սակայն հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է: Նա հավելեց, որ Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման մեծ ներուժ կա, որը հարկավոր է օգտագործել:

Բացի այդ՝ ընկերության արտադրանքը նոր շուկաներ է գրավել: Վահագն Արսենյանը հայտնեց, որ 2015թ. արտահանում են իրականացնում նաև Չինաստան և անգամ Հարվային Աֆրիկայի Հանրապետություն: «Մենք հիմա աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Արտահանման ուղղությամբ Ռուսաստանից հետո մեր երկրորդ կարևոր շուկան Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Նոր գործարանի հիմնական շեշտն արտահանումն է: Մենք հիմա ակտիվ աշխատում ենք Չինաստանի հետ և պետք է մինչև 2020թ. էականորեն ավելացնենք այդ երկիր արտահանման ծավալները»,- հավելեց Վահագն Արսենյանը:

Նրա խոսքով՝ արդեն մեկ տարի է՝ ինչ միավորվել են «Ջերմուկ Գրուպ»-ն ու Մայր գործարանը, ինչի արդյունքում ամբողջությամբ փոխվել են շշերը, սարքավորումները և արտադրությունը:

Գործարանն, ընդհանուր առմամբ, ունի շուրջ 5 հարյուր աշխատող, իսկ աշխատողների հիմնական մասը ջերմուկցիներ են: Վահագն Արսենյանն ընդգծեց, որ իրենց աշխատողներին պարբերաբար ուղարկում են տարբեր երկրներ վերապատրաստման և նախընտրում են օտար երկրներից մասնագետներ հրավիրելու փոխարեն պատրաստել սեփական աշխատողներին:

«Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]