Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մխիթարյանը ոչ միայն փոխանցումների հանճար է, այլև տիրապետում է 7 լեզուների. The Sun

Մխիթարյանը ոչ միայն փոխանցումների հանճար է, այլև տիրապետում է 7 լեզուների. The Sun

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների սրտերը` այս ամռանը գերմանական «Բորուսիա»-ից «Մանչեսթեր» տեղափոխվելուց ի վեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է բրիտանական The Sun-ը` հավելելով, որ Մխիթարյանը չի վախենում հանդիպումներից հետո մամուլի հետ շփումներից` չնայած այն հանգամանքին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բավականին դանդաղում էր Մխիթարյանին թիմի հիմնական կազմ ընդգրկելու հարցում:

«Զարմանալի չէ, որ նա իրեն վստահ է պահում տեսախցիների առաջ` հաշվի առնելով անգլերենի տիրապետման մակարդակը: Եվ դա միայն մեկն է այն յոթ լեզուներից, որոնց Մխիթարյանը տիրապետում է: Բացի իր մայրենի հայերենից, ինչպես նաև անգելերենից, որը նա սովորել  փոքր տարիքում, Միկին խոսում է նաև ֆրանսերեն: Նրա համար իդեալ է Զինեդին Զիդանը, նա ապրել է Ֆրանսիայում մինչև 7 տարեկանում Հայաստան վերադառնալը»,- գրում է թերթը: Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ Մխիթարյանը 14 տարեկանում սովորել է պորտուգալերեն Բրազիլիայում ապրելիս, իսկ ռուսերենին տիրապետում է իր տատիկի շնորհիվ:

«Միկին սովորել է ուկրաիներեն , քանի որ հինգ տարի ապրել և խաղացել է Ուկրաինայում, ինչպես նաև բավականին լավ տիրապետում է գերմաներենին Դորտմունդում անցկացրած իր երեք տարիների ընթացքում»,- ամփոփում է «The Sun»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]