Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում կայացած տոնավաճառի հասույթն ուղղվելու է նոր շինության ներքին հարդարմանը

Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում կայացած տոնավաճառի հասույթն ուղղվելու է նոր 
շինության ներքին հարդարմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի Ազգային առաջնորդարանի դրամահավաքի տիկնանց հանձնախմբի և Քուվեյթում ՀՀ դեսպանության մասնակցությամբ դեկտեմբերի 9-10-ը Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցու «Արարատ» սրահում տեղի է ունեցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որի բացումն իրականացրել է Քուվեյթում ՀՀ դեսպանի տիկին Լիլիթ Գալստյան-Բադեյանը։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Տոնավաճառի բացման արարողությանը ներկա էին Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը, Լիբանանի Հանրապետության դեսպան Մահեր Խեյրը, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Պաղեստինի դեսպանությունների առաջին տիկնայք, Սրբոց Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ Արտակ քահանա Քեհյայանը, ազգային մարմինների ու միությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ դրամահավաքի հանձնախմբի ատենապետ տիկին Նվեր Սեփիլյանը, ով իր խոսքում հանձնախմբի տիկնանց անունից շնորհակալություն հայտնեց դեսպանությանը` միջոցառմանն աջակցելու համար: 

Բացման խոսքով հանդես եկավ նաև տիկին Գալստյան-Բադեյանը, ով բարձր գնահատեց հայ կանանց նվիրումը հայապահպանության և եկեղեցաշինության գործին և գոհունակությամբ ընդգծեց այն փաստը, որ տոնավաճառից գոյացած միջոցներն ուղղվելու են եկեղեցու նոր շինության ներքին հարդարմանը:

Սրբոց Վարդանանց եկեղեցում կայացած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով և Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]