Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 13.12.2016

Սպասվող լրահոս. 13.12.2016

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 13-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Նշենք, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» («1000 դրամի» նախագիծ պայմանական անվանումով) նախագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի Ազգային ժողովին:

Երևանում կանցկացվի երկօրյա համաժողով՝ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» խորագրով: Բացման խոսքով հանդես կգա նախագահող՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

Մեկ այլ համաժողովի մասին: Կանցկացվի «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» խորագրով չորրորդ միջազգային երկօրյա համաժողովը: Այն կազմակերպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Համաժողովի շրջանակում կպատրաստվի հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթ:

Շահագրգիռ մարմինների ուշադրության կենտրոնում է տարածքային զարգացման հարցը: «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» խորագրով համաժողովին կվերհանվեն ոլորտի խնդիրները: Ներկա կլինեն կառավարության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսված է տարածքային զարգացման դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողություն:

ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության շենքում տեղի կունենա ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն, ֆինանսական ակադեմիայի պրոֆեսոր Նվեր Թորոսյանի պարգևատրումը Քեմբրիջի համալսարանի արծաթե մեդալով գիտական նոր ուղղություններում հայերեն հրատարակած ուսումնական ձեռնարկի կապակցությամբ: Միջոցառման ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ ինստիտուտի կառույցում «Գրքասերների» ակումբի ստեղծման և հետագա զարգացման ծրագրերը:

Երեւանի քաղաքապետարանում տեղի կունենա Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Հայաստանի ֆիլատելիստների միությունն է: Կներկայացվեն 18 մրցութային եւ 9 արտամրցութային հավաքածուներ:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում հասարակության շրջանում սպորտը մասսայականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, հոկտեմբերին մեկնարկեց  «Կյանքը` սպորտի ռիթմով» ծրագիրը: Նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը, ծրագրում ընդգրկված մարզիչները կներկայացնեն իրականացրած աշխատանքն ու առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]