Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Երևանում հանդիսավորությամբ բացվել է գիտնական Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը


ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնական, պատմաբան, հնագետ,  Բորիս Պիատրովսկու հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվեց Երևանում` Զաքյան 2 հասցեում: «Սա պարզապես հուշատախտակ չէ: Այն հայ-ռուսական մշակութային կապերի խորհրդանիշն է: Կարծում եմ` Հայաստանի տարածքում արված բացահայտումները կարևոր են ոչ միայն ինձ, այլև ողջ մարդկության համար, քանի որ Հայաստանը հնագույն և զարմանալի երկիր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բորիս Պիատրովսկու որդին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:

Բորիս Պիատրովսկու սան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  ակադեմիկոս Գրիգոր Արեշյանի խոսքով`Պիատրովսկու կյանքում մեծ տեղ էին զբաղեցնում Հայաստանն ու Էրմիտաժը:  «Նշանակալի են Պիատրովսկու՝ Կարմիր բլուրում իրականացրած բացահայտումները, նրա տարբեր լեզուներով լույս տեսած «Վանի թագավորություն», այլ թարգմանություններում «Ուրարտական քաղաքակրթություն» գիրքը: Այս ամենի շնորհիվ Հայաստանը համաշխարհային պատմության քարտեզում տեղ զբաղեցրեց»,-ասաց Արեշյանը և հավելեց, որ Պիատրովսկու ձեռքբերումներից մեկը երիտասարդ հայ կադրերի մասին մշտապես հոգ տանելն էր:

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բազմաթիվ գիտնականներ, արվեստի գործիչներ:

1940–1990 թթ. Զաքյան 2 հասցեում ապրել Բորիս Պիատրովսկին և նրա կինը` Հռիփսիմե Ջանփոլադյանը: Բորիս Պիատրովսկին 1930–ից իր արշավախմբով պեղումներ է կատարել և արժեքավոր հայտնագործություններ արել Ուրարտական թագավորության փոխարքայի նստավայր Կարմիր բլուրում: Երևանի քաղաքապետը Բորիս Պիատրովսկու որդուն`Միխայիլ Պիատրովսկուն, Արգիշտի  առաջին մեդալ է շնորհել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ