1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

NASA-ն ցուցադրել Է Մարսի վրա ամենացուրտ վայրը

NASA-ն ցուցադրել Է Մարսի վրա ամենացուրտ վայրը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարով ցուցադրել են Մարսի վրա գտնվող ամենացուրտ վայրը: «Կարմիր մոլորակի» Հարավային բեւեռի լուսանկարը հրապարակվել Է NASA-ի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Լուսանկարում պատկերված Է բեւեռային գլխարկը, որն առաջացել Է չոր սառույցի (ածխածնի դիօքսիդի) մակաշերտի պատճառով: Այն ծագում Է ածխաթթվական գազից, որը ձմռան շրջանում մթնոլորտից տեղում Է ձյան տեսքով: Ցուրտ ժամանակ մոլորակի այդ մասում ջերմաստիճանը կարող Է հասնել Ցելսիուսի մինուս 130 աստիճանի:

Լուսանկարն արել են HiRISE բարձր լուծաչափի խցիկով, որը տեղակայված Է MRO ուղեծրային կայանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]