Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները

Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով NBC News-ը:

Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ընկերության կողմից նոր ծրագրային թարմացման միջոցով կարգելափակվի սմարթֆոնի լիցքավորվելու հատկությունը եւ սարքը կանջատվի բջջային ցանցից: «Galaxy Note 7 սմարթֆոնն այսպիսով կզրկվի շարժական սարք լինելու հնարավորությունից»,-հայտնել են Samsung ընկերությունից:

 Սմարթֆոնների այս մոդելի համար ծրագրակազմի թարմացումը կիրականացվի դեկտեմբերի 19-ից:

Այս տարվա հոկտեմբեր ամսին Galaxy Note 7 սմարթֆոնների մարտկոցների պայթելու հետ կապված խնդրի պատճառով ընկերությունը համաշխարհային շուկայից հետ է կանչել 2.5 միլիոն նշված մոդելի սմարտֆոն, հաղորդում է ria.ru-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]