Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահի ընտանիքը կարողացել է տեսակցել նրան

Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահի ընտանիքը կարողացել է տեսակցել 
նրան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի հայրը եւ եղբայրը կարողացել են տեսակցել նրան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Ֆիգեն Յուքսեքդաղը հոր միջոցով հաղորդագրություն է ուղարկել Թուրքիայի հանրությանը ասելով. «Մենք ֆիզիկապես գտնվում ենք փակի տակ, բայց մեր միտքը ազատ է, ողջունում եմ բոլորին: Մեր մարտական ոգին շարունակում է բարձր լինել եւ մեր ժողովրդի մարտական ոգին նույնպես պետք է բարձր լինի»:

Կուսակցության ազատազրկված նախագահ Սելահաթթին Դեմրիթաշնել բանտից ուղերձ հղելով նշել էր, որ Թուրքիայում բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ժողովրդավարության հասնել, տարբեր պատրվակներով բախվում են «ներքին թշնամի», «ահաբեկիչ», «հայրենիքի դավաճան» մեղադրանքներին: «Հասարակության մեջ ցանկացած ժողովրդավարական վերափոխման ցանկություն բռնությամբ ճնշվում է, արվեստագետները, ակադեմիկոսները, քաղաքական գործիչները, լրագրողները` բոլորն ուղարկվում են բանտ կամ աքսորի: Մենք ավելի մեծ եռանդով և ջանքերով շարունակելու ենք պայքարն այս չորս պատերի ներքո: Մի րոպե անգամ հետ չենք կանգնելու բղավելուց, որ մեր դեմ անիրավություն է կատարվում»,- հայտարարել է կուսակցության ղեկավարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]