Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Բալիի ժողովրդավարական 9-րդ ֆորումին

 ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Բալիի ժողովրդավարական 9-րդ ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը դեկտեմբերի 7-8-ը Ինդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում մասնակցեց «Կրոն, ժողովրդավարություն և բազմակարծություն» կարգախոսը կրող Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումին, որին մասնակցում են 94 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ինդոնեզիայի Նախագահ Ջոկո Վիդոդոն, ով իր ելույթում կարևորեց ժողովրդավարական արժեքների, միջկրոնական բազմակարծության և էթնիկ հանդուրժողականության դերը, միաժամանակ ընդգծելով, որ Ինդոնեզիան, բազմազգ և բազմակրոն երկիր լինելով հանդերձ, հաջողությամբ ապահովում է երկրում բնակվող տարբեր ազգերի ներդաշնակ համակեցությունը:

Ֆորումի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, ով նշել է, որ աշխարհը շարունակում է առերեսվել կրոնական հողի վրա ատելության, այլատյացության և անհանդուրժողականության երևույթների հետ, ինչը ներկայումս նոր թափով է դրսևորվում արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և սոցիալական ցանցերը չարաշահելու պայմաններում:

Նախարարի տեղակալ Պապիկյանն ընդգծել է նաև, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այլատյացություն և ատելություն սերմանող հայտարարություններից, իսկ նման արատավոր երևույթների առկայության պարագայում դրանք պետք է խստագույնս դատապարտվեն:

Կարևորվել է նաև էթնիկ և կրոնական խմբերի միջև բաց երկխոսության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ժողովուրդների ինտեգրմանը վերաբերող հարցերին՝ փոխնախարար Պապիկյանը նշել է, որ աշխարհասփյուռ հայությունը տարբեր երկրներում խաղաղ և ներդաշնակ կերպով ինտեգրված լինելով տեղի ժողովուրդների հետ՝ միաժամանակ չի դադարել կամուրջի դեր հանդիսանալ Հայաստանի ու այդ երկրների միջև և կարող է խաղաղ համակեցության հաջողված օրինակ համարվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]