Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերը

 Քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերի քննարկում որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Հայաստանի համայնքների միությունը, միջազգային մի շարք կազմակերպությունների փորձագետներ, ինչպես նաև  Հայաստանի շուրջ 100 համայնքների ղեկավարներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկմանն անդրադարձ է կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին»,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Միջհամայնքային միավորումների մասին»  ՀՀ օրենքների նախագծերին։ 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է օրենքների նախագծերի շուրջ նման քննարկումների անցկացումը։   Օրենսդրական նախագծերի վերաբերյալ իրատեսական առաջարկների ներկայացումը փոխնախարարը  հատկապես կարեւորել է դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք լսումներին ընդառաջ նշել,  որ դրանք  քննարկման առարկա կարող են դառնալ նաեւ  լսումների ժամանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]