Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հառիճ գյուղի դպրոցին բազմատեսակ մարզական գույք է տրամադրվել

 Հառիճ գյուղի դպրոցին բազմատեսակ մարզական գույք է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բազմատեսակ  մարզական գույք է տրամադրել ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղի Ա. Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, մարզագույքն արդեն տեղադրված է դպրոցի վերանորոգված մարզադահլիճում և երեկ՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել մարզադահլիճի վերաբացման հանդիսավորի արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանն ու ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Նախարարության կողմից Հառիճի միջնակարգ դպրոցին տրամադրվել են ներքնակներ, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի գնդակներ, վոլեյբոլի ցանց, մարմնամարզական այծ, մագլցման պարաններ, շվեդական պատ, ցատկապարաններ, բասկետբոլի զամբյուղ և այլն:

«Վստահ եմ՝ վերանորոգված և մարզագույքով համալրված մարզադահլիճը կծառայի աշակերտների շրջանում սպորտի մասսայականացմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը»,- նշել է Լևոն Վահրադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]