1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բնապահպանության նախարարությունում կայացել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտի դոնորների խմբի հանդիպումը

 Բնապահպանության նախարարությունում կայացել է շրջակա միջավայրի պահպանության 
ոլորտի դոնորների խմբի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին կայացել է  շրջակա միջավայրի պահպանության ոլորտի դոնորների խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են շուրջ 15 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը համանախագահել են Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/   «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը հանդիպման կայացման համար շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակին` նշելով, որ պետք  է համատեղ ուժերով ձևավորել այս հարթակը` հետագա համագործակցությունը խորացնելու և առարկայական դարձնելու համար, ինչը նաև, բնապահպանական ծրագրերում հնարավորություն կտա տեսնել այն միասնական չափանիշները, որին ձգտում է յուրաքանչյուրը: Շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է առավել արագ արդյունքների հասնելու քաղաքականությունը` նախարարը կարևորել է, որ այդ քաղաքականության մեջ շրջակա միջավայրի վերաբերյալ ընկալումները լինեն ավելի խորքային, ընդգրկուն և չկտրվեն Հայաստանի զարգացման մյուս ուղղություններից:

«Իմ խորին համոզմամբ, և դա ամրագրված է նաև ՀՀ բարեփոխված սահմանադրության մեջ, շրջակա միջավայրը հանդիսանում է երկրի զարգացման հիմնաքարը: Որքանով երկար ժամանակահատվածում սերունդների` տվյալ տարածքում ապրելու ցանկությունը հիմնավորված կլինի կոնկրետ շրջակա միջավայրով, այնքանով մենք կարող ենք ունենալ նաև զարգացման իրական տեսլական: Մեզ համար սկզբունքային նշանակություն է ստանում այն հարցը, թե ինչպիսի ընկալում կա շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և զարգացման առումով թե մեր հասարակության, թե գործընկեր մյուս գերատեսչությունների կողմից իրականացվող քաղաքականություններում: Արդյոք մենք պետք է միշտ հակասություններ գտնենք, օրինակ, տնտեսական, քաղաքաշինական, մշակութային և բնապահպանական հարցերում, թե կարող ենք ի սկզբանե ձևավորել այնպիսի բանաձև, որը թույլ կտա մի կողմից փոխլրացնող ծրագրեր իրականացնել, մյուս կողմից ապահովել, որպեսզի ցանկացած նախագիծ և նախաձեռնություն չունենա բնապահպանական այն աստիճան բացասական դրսևորում, ինչը կվտանգի տվյալ տարածքում բնակվող մարդկանց, կենդանական և բուսական աշխարհին: Վստահ եմ, կարող ենք ձևավորել այդպիսի հարթակ, այդպիսի մեխանիզմ և հավատացնում եմ  ձեզ, որ մենք երկարաժամկետ առումով կունենանք Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մի համակարգ, որը կարող է դառնալ օրինակելի տարածաշրջանի և միջազգային այլ կազմակերպությունների ու երկրների համար»,- նշել է նախարար  Մինասյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ բնապահպանության նախարարության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնայնություններին և դրանց ուղությամբ իրականացվող աշխատանքներին միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցության ընդլայմանը:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Վերջին զարգացումները ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո: Նոր պահանջներ ու հնարավորություններ Հայաստանի համար»  թեմայով առաջնահերթությունները: Այդ համատեքստում բանախոսը կարևորել է տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների ամրապնդման հարցերը, ինչպես նաև, կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ ստեղծելու գաղափարը:

Մտքերի փոխանակման ընթացքում մի շարք առաջարկություններ են  հնչել, այդ թվում, GIZ-ի   «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցը  նշել է, որ խնդիրների առավել ընդգրկուն քննարկման համար կարելի է տարին մեկ անգամ խորհրդաժողով նախաձեռնել, որին կմասնակցեն նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունները՝ ապահովելով կայուն զարգացման նպատակների և հիմնահարցերի քննարկման  բազմակողմանի մոտեցում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2017թ. հունվարի վերջին դոնորների խմբի հերթական հանդիպման շուրջ, որին նախարարի առաջարկությամբ, բացի միջազգային կազմակերպություններից կմասնակցեն նաև հասարակական կազմկերպությունները, սփյուռքի կազմակերպությունները և Հայաստանի դոնոր կազմակերպությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]