1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայում ձերբակալվել են Ստամբուլի համալսարանի պրոֆեսորներ և դասախոսներ

Թուրքիայում ձերբակալվել են Ստամբուլի համալսարանի պրոֆեսորներ և դասախոսներ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում նոր գործողություններ են իրականացվել Ստամբուլի համալսարանի աշխատակիցների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հետաքննության շրջանակում դատախազությունը Ստամբուլի համալսարանի 87 աշխատակցի ձերբակալման որոշում է ընդունել:

Համալսարանի աշխատակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով գործողություններ են իրականացվում 12 նահանգում, գլխավորապես Ստամբուլում: 100 հասցեներում իրականացված գործողության հետևանքով ձերբակալվել է համալսարանի 51 աշխատակից, այդ թվում և պրոֆեսորներ, դոցենտներ, դասախոսներ:

Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]