Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 09.12.2016

Սպասվող լրահոս. 09.12.2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ և առաջադրանքի թիմի համաղեկավար Գոհար Գյուլումյանը կներկայացնի Հայաստանի զարգացման քաղաքականությանն ուղղված ծրագիրը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի կունենան «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագծի քննարկում» թեմայով:

Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: 2003թ-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան օրվա հաստատման առթիվ ստորագրեց փաստաթուղթ: Փաստաթղթի ստորագրումը պահանջում էր այն ընդունող պետություններից դրամական կամ ցանկացած այլ տեսակի կաշառք վերցնելը համարել հանցագործություն: Շատ երկրներում այդ օրը տեղի են ունենում խաղաղ ցույցեր, հանդիպումներ, սեմինարներ և բազմաթիվ այլ միջոցառումներ՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարին: Հայաստանում ևս նախատեսված են մի շարք միջոցառումներ:

Երևանում կանցկացվի «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստ: Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում՝ ծրագրի խորհրդատվական հանձնաժողովին և գործընկեր կազմակերպություններին կներկայացվի պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հայաստանում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա Հայաստանի գիտաինովացիոն զարգացմանը նվիրված գիտաժողով, ինչի կապակցությամբ Հայաստան է ժամանել Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Միջոցառման ընթացքում քննարկվելու են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների կողմից պատրաստված Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցում ներառված եզրակացությունների իրականացման ընթացքը, Հայաստանի գիտական և ինովացիոն համակարգը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]