Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում վերջին 25 տարիներին գրանցվել է մանկական մահացության մոտ 65 հազար դեպք

Ադրբեջանում վերջին 25 տարիներին գրանցվել է մանկական մահացության մոտ 65 հազար 
դեպք

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 25 տարիներին Ադրբեջանում գրանցվել է մինչեւ մեկ տարեկան երեխաների  մահացության 65 հազար դեպք:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

1990-2015 թվականներին  Ադրբեջանում գրանցվել է 64 556 մանկական մահացության դեպք, որոնցից 31 484-ը` քաղաքներում, 33 072-ը գյուղական շրջաններում:

2015 թվականի ընթացքում այդ երկրում գրանցվել է 1580 մանկական մահացության դեպք:

Ադրբեջանում լայնորեն աճում է նաեւ ժառանգական հիվանդություններով ծնվող երեխաների թիվը:

Այդ հիվանդություններից ադրբեջանական հասարակության շրջանում հատկապես տարածված են տալասեմիան եւ հեմոֆիլիան:

Ադրբեջանի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: 

Տալասեմիայով, հեմոֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք էր ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]