Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանում գործող Nida  քաղաքացիական շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովի դատը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բայրամ Մամեդովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Ակտիվիստը դատապարտվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234 հոդվածով`

թմրանյութերի անօրինական ձեքբերման, պահպանման եւ իրացման հատկանիշներով:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը,  նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության  մեղադրանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]