1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ում կստեղծվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող համակարգ

ՀՀ-ում կստեղծվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող 
համակարգ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավանության է արժանացել ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ փաստաթղթի նպատակն է հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և հիմնարկներին:

«ԿԿԹԿ հանրապետական համակարգը ներառելու է միմյանցից անկախ գործող, բայց միևնույն պահանջներին ու սկզբունքներին բավարարող ԿԿԹԿ տարածաշրջանային ենթահամակարգեր: ԵՄ չափանիշներին բավարարող ԿԿԹԿ համակարգը կներառի աղբահանությունը և աղբավայրերի շահագործումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Լոքյանը:

Միաժամանակ, նախարարն ավելացրեց, որ նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն հանրապետության տարածքում գործող աղբավայրերը, եթե դրանց արդիականացումը դիտվի ոչ նպատակահարմար: Էապես կնվազի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]