Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունաստանը հրաժարվել է Թուրքիային հանձնել երկրից փախած ևս երկու զինվորականի

Հունաստանը հրաժարվել է Թուրքիային հանձնել երկրից փախած ևս երկու զինվորականի

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի պահանջը` վերադարձնելու ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրից փախած զինվորներից ևս երկուսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվամիջոցը:

Ավելի վաղ դատարանը կայացրել էր ևս երկու որոշում` վճռելով Թուրքիային հանձնել Հունաստան փախած 8 զինվորներից երեքին, իսկ մյուս երեքի գործով դատարանը մերժել էր թուրքական կողմի հայցը:

Թուրքիայում հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ապօրինի ճանապարհով 8 թուրք զինվոր ուղղաթիռով փախել էին Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաք : Երկրի տարածք մուտք գործելու հիմնավորմամբ դատարանը թուրք զինվորներին դատապարտել էր երկու ամիս ազատազրկման:

Թուրքիան պահանջել էր անմիջապես իրեն հանձնել բոլոր ութ զինվորներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]