Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Chanel-ը «սինթետիկ» կոսմետիկա Է թողարկել

 Chanel-ը «սինթետիկ» կոսմետիկա Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel ֆրանսիական նորաձեության տան գույնի եւ մակիաժի գծով միջազգային դիզայներ Լյուչիա Պիկան թողարկել Է Collection Libre հավաքածուի առաջին շարքը, որը կոչվում Է Synthetic de Chanel: Ոգեշնչման աղբյուր Է դարձել քաղաքային բնապատկերը՝ իր բոլոր գուներանգներով, շեշտը դրվել Է վարդագույնի, մարջանագույնի եւ կարմիր գույնի արտասովոր երանգների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին «Լենտա.ռու»-ին հայտնել Է բրենդի ներկայացուցիչը: 

Շարքի ֆլագմանական արտադրանքը Architectonic ստվերաներկերի պալետկան Է, որը ներառում Է տարբեր հագեցվածության գորշ եւ ասֆալտագույն երանգներ: Բացի կոսմետիկայի շարքից, ձմեռային տոների առթիվ Chanel նորաձեության տունը ներկայացրել Է մարմնի համար նախատեսված՝ իր յուղի լիմիտավորված թողարկումը՝ Chanel №5-ի բույրով:

Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել Է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ: Նորաձեւության տան գույնի եւ մակիաժի գծով միջազգային դիզայների պաշտոնը 2015 թվականից զբաղեցնում Է Լյուչիա Պիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]