1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տիգրան Սարգսյանը 2016-ը Եվրասիական տնտեսական միության համար կայունացման տարի է համարում

Տիգրան Սարգսյանը 2016-ը Եվրասիական տնտեսական միության համար 
կայունացման տարի է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության համար 2016 թվականը կայունացման տարի էր: Առեւտրաշրջանառության ծավալների անկման տեմպերը, որոնք գրանցվել են 2014-2015 թվականներին, արդեն կայունացել են եւ հույս կա, որ հաջորդ տարի աճ կգրանցվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա կարեւորել է հաջորդ տարի Մաքսային օրենսգրքում կատարվող աշխատանքների ավարտը եւ նշել, որ այն հիմնարար եւ առաջադեմ փաստաթուղթ է, որն ուղված է լինելու անդամ երկրներում գործարար միջավայրի բարելավմանը: «Ճիշտ առեւտրատնտեսական հարաբերություններ կառուցելով՝ մենք հնարավարություն ենք տալիս մեր ընկերություններին արտահանել արտադրանքը նոր շուկաներ, ինչը մեր երկրներում ներդրումների համար բարենպաստ պայմաններ է ստեղծում»,-ասել է նա:

Եվրասիական տնտեսական մության երկրների առջեւ դրված հիմնական նպատակը գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է: «Եւ հստակ է, երբ մենք ջնջում ենք սահմանները, շուկայում աշխատանքը բիզնեսի համար առավել հարմարավետ է դառնում: Ավելի հեշտ է աշխատանքի ընդունվել, աշխատանքային միգրացիան էլ ավելի հարմարավետ է դառնում մեր քաղաքացիների համար»,-հավելել է նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ Ազատ առևտրի գոտու ստեղծումն իրենց աշխատանքի առաջնահերթություններից մեկն է եղել: «Մենք հանդես ենք եկել այսպես կոչված «Սպիտակ գիրք» ստեղծելու  նախաձեռնությամբ, որտեղ կնշվեն միությունում առկա բոլոր խոչընդոտներն ու սահմանափակումները»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ դրանց հիման վրա էլ կստեղծվի ժամանակացույց` հաղթահարելու այդ սահմանափակումները, որոնք ներկայումս  թվով 300-ն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]