Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում կյանքի տեւողությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է

ԱՄՆ-ում կյանքի տեւողությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կյանքի սպասվող տեւողությունն ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել Է: Վերջին անգամ կյանքի տեւողությունը նվազել Էր, երբ երկրում ՄԻԱՎ-ի համաճարակը գագաթնակետին Էր հասել, նշել Է France-Presse-ը: Բժշկական վիճակագրության ազգային կենտրոնը  տվյալներ Է հրապարակել 2015 թվականին երկրում մահացության  տվյալների վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:      

ԱՄՆ-ում կյանքի սպասվող տեւողությունը կազմել Է 78,8 տարի. միջին հաշվով այդքան պետք Է ապրի 2015 թվականին ծնված երեխան: 2014 թվականին ցուցանիշը կազմել Էր 78,9 տարի:

Տղամարդկանց համար կյանքի տեւողությունը 76,5 տարուց իջել Է մինչեւ 76,3 տարի, իսկ կանանց համար՝ 81,3-ից մինչեւ 81,2 տարի:

Ամերիկացիների մահվան ամենատարածված պատճառ են դարձել սիրտանոթային հիվանդությունները. դրանցից միջին հաշվով մահանում Է 100 հազար բնակիչներից 168,5-ը: Այնուհետեւ գալիս են ուռուցքաբանական եւ շնչուղիների խրոնիկական հիվանդությունները:

Անցյալ տարի ԱՄՆ-ում ավելացել Է մահացությունը գործնականում բոլոր պատճառներից, բացի ուռուցքաբանական հիվանդություններից (մակարդակն իջել Է) եւ ինքնասպանություններից (մնացել Է անփոփոխ):

Ավելի շատ ամերիկացիներ են սկսել մահանալ դժբախտ դեպքերի, ինսուլտների, շաքարախտի, Ալցհայմերի հիվանդության հետեւանքով եւ այլ պատճառներից: Ամբողջությամբ վերցված 2015 թվականին մոտավորապես 86 հազարով ավելի մարդ Է մահացել, քան 2014 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]