Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ԼՂՀ ՊՆ-ում խորհրդակցություն են հրավիրել

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ԼՂՀ ՊՆ-ում խորհրդակցություն են հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում Նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:

Նույն օրն Արցախի եւ Հայաստանի Նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]