Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Սարգսյանը ինտեգրացման խորացման մի շարք առաջարկներ է ներկայացրել Պուտինին

Տիգրան Սարգսյանը ինտեգրացման խորացման մի շարք առաջարկներ է ներկայացրել 
Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել Է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում պատրաստվել են շուրջ 25 հարցեր, եւ դրանք բոլորն Էլ շատ լուրջ ներուժ են բովանդակում, այդ թվում՝ մեր երկրների տնտեսական աճի խթանման համար»,-ասել Է նա, խոստանալով ՌԴ նախագահին ներկայացրել «մի քանի սկզբունքային հարցեր, որոնք կարող են խթանել ինտեգրացման խորացումը»:

Սարգսյանը շնորհակալություն Է հայտնել Պուտինին այն ուշադրության համար, որը նա ցուցաբերում Է Եվրասիական տնտեսական միության եւ այդ միավորման մասնակիցների միջեւ ինտեգրացման խորացման նկատմամբ:

Պուտինը հայտնել Է, որ ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը պլանավորվում Է դեկտեմբերի 26-ին հաստատել Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում: «Մենք Ձեզ դեկտեմբերի 26-ին սպասում ենք Սանկտ Պետերբուրգում (Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում): Հաստատվելու Է նոր Մաքսային օրենսգիրքը, որը, ըստ իս, նույնպես կարեւոր ուղենիշ Է մեր միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ճանապարհին»,-ասել Է Պուտինը՝ դիմելով Սարգսյանին:

ՌԴ նախագահը հետաքրքրական եւ հեռանկարային Է որակել այն առաջարկները, որոնք իր աշխատանքում առաջադրում Է ԵԱՏՀ-ի ղեկավարը: Պուտինի խոսքով՝ արդեն այժմ առկա պայմանավորվածությունները միայն բազա են ապրանքների, կապիտալների ու մարդկանց ազատ շարժի, ինչպես նաեւ միության բոլոր երկրների մրցունակության բարձրացման համար:

ԵԱՏՄ-ի կազմում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ-ի կոլեգիան գլխավորել Է ընթացիկ տարվա փետրվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Վիկտոր Խրիստենկոյին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]