Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շարմազանովը դրական է գնահատում ոստիկանական համակարգում իրականացված բարեփոխումները

Շարմազանովը դրական է գնահատում ոստիկանական համակարգում իրականացված 
բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում վերջին տարիներին ոստիկանության համակարգում կատարված փոփոխությունները: Ազգային ժողովում «Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ոստիկանությունում իրականացված բարեփոխումները նկատելու համար առաջին հերթին հարկավոր է համեմատություն անցկացնել 10 տարի, 5 տարի առաջ համակարգում տիրող վիճակի հետ: «Ոստիկանությունը բարեփոխվել է, բայց և այնպես չէ, որ մենք անելիք չունենք: Անելիք ունեն նաև մեր քաղաքացիները: Մենք պետք է փոխենք այն վատ վերաբերմունքը, որ կա որոշ մարգինալ շրջանակների մոտ մեր ոստիկանության նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ երբ մեկի տուն գող է մտնում, երբ որևէ մեկն օգնության կարիք է ունենում, անմիջապես հիշում են ոստիկանությանը, սակայն երբ գալիս է ոստիկանի աշխատանքը գնահատելու պահը, բոլորը մոռանում են: Շարմազանովի խոսքով՝ հարկավոր է փոխել այս վերաբերմունքը: «Մենք պետք է հասկանանք՝ ինչ հարգանք մենք ունենք մեր ոստիկանության, ուժային կառույցների, սպաների նկատմամբ, այնպիսի անվտանգ ապագա վաղը կունենան մեր երեխաները: Մենք պետք է գիտակցենք, որ ոչ շատ բարձր աշխատավարձով այդ ոստիկանները պաշտպանում են մեր առօրյա անվտանգությունը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նա շնորհակալություն հայտնեց քննարկվող օրենքի նախագծի  հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին ոստիկանությունում իրականացված բարեփոխումների համար, որոնք շարունակական են: Էդուարդ Շարմազանովը փոխոստիկանապետին վստահեցրեց, որ պատրաստ է աջակցել համակարգում շարունակական բարեփոխումների իրականացման գործին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]