Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը ունի շատ ազատ թվային տարածք. Սվիտալսկի

Հայաստանը ունի շատ ազատ թվային տարածք. Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խոսքի ազատությունը բավականին լավ վիճակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Հեղինակավոր կազմակերպություների կողմից կազմված վարկանիշներում Հայաստանը ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միության երկրների համեմատ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պետք է բավարարված լինի ձեռքբերվածով, իհարկե` ոչ, քանզի կան որոշակի բացեր, որոնք պետք է լրացվեն»,-նշեց Սվիտալսկին:

Նա ասաց, որ շատ է հավանում թվային ԶԼՄ-ների աշխատանքը Հայաստանում: «Շատ եմ հավանում, թե ինչքան ազատ են աշխատում թվային ԶԼՄ-ները: Ֆեյսբուքյում մարդիկ ազատ մեկնաբանում են, քննադատում և′ իշխանությանը, և′  ընդդիմությանը: Ես շատ եմ հավանում այն փաստը, որ մարդիկ չեն վախենում մեկնաբանություններ թողնել, որոնք քննադատական են: Հայաստանը ունի շատ ազատ թվային տարածք»,- ընդգծեց Սվիտալսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]