1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական 3 ֆիլմ հավակնում է արժանանալ «Ոսկե գլոբուսի» մրցանակին

Հայկական 3 ֆիլմ հավակնում է արժանանալ «Ոսկե գլոբուսի» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող 3 ֆիլմեր հավակնում են հեղինակավոր «Ոսկե գլոբուս» 74-րդ կինոմրցանակաբաշխության շրջանակում մրցանակի արժանանալ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքը, մրցանակի հավակնող ֆիլմերն են` «Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ» և «Երկրաշարժ»-ը:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը «Վերջին բնակիչը»  ստեղծվել է 5 երկրների համատեղ արտադրությամբ Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան և ԱՄՆ։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Այն պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում՝ կրակների մեջ, այրում իր ամուսնուն:

Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռ» (Hot Country, Cold Winter) ֆիլմը պատմում է շարքային քաղաքացիների կյանքի վրա Խորհրդային Միության փլուզման բացասական ազդեցության ու ծանր հետևանքների մասին:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը  պատմում է 1988 թվականի Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին: Ֆիլմում բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։ Ճակատագրի դիպվածով` սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։ Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Բերեժնոյը վերադառնում է իր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]