Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը Մոլդովայում բացելու է դեսպանություն

Հայաստանը Մոլդովայում բացելու է դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջիկայում Մոլդովայում ունենալու է դեսպանություն: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը հավանության արժանացավ կառավարության նիստին: «Մոլդովական կողմը պաշտոնապես համաձայնություն է տվել Քիշնևում ՀՀ դեսպանություն ստեղծելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:  

Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո փոխադարձության սկզբունքով երկու երկրների դեսպանները հավատարմագրվել են, սակայն նստավայրը եղել է հավատարմագրման երկրից դուրս (Մոլդովայում Հայաստանի դեսպանի նստավայրը նշանակված է եղել Կիևում): Հրամանագրի ընդունումը պայմանավորված է դեսպանություններ հիմնելու անհրաժեշտությամբ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելուն ուղղված երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]