Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են իրենց բողոքը` կապված ոստիկանության կողմից Քյոլնի օդանավակայանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըին պահելու հետ:

ԱԳՆ-ում մասնավորապես հայտնել են, որ «Գերմանիայի օդանավակայանում տեղի ունեցածը չի համապատասխանում դիվանագիտական էթիկային, տհաճ է և անընդունելի»:

Քյոլնում անհայտ անձինք գողացել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըի պայուսակը, որի մեջ են եղել անձնագիրն ու անձը հաստատող այլ փաստաթղթեր: Պատգամավորը ոստիկանությանը բողոք էր ներկայացրել, Թուրքիայի հյուպատոսարանից ժամանակավոր անձնագիր էր վերցրել, սակայն օդանավակայանում իրավապահ մարմինները նրան միառժամանակ պահել էին և որոշ հստակեցումներ անելուց հետո միայն թույլատրել վերադառնալ Թուրքիա:

Բահչեքափըլըն հայտարարել էր, որ օդանավակայանում վատ վերաբերմունքի է արժանացել, ձերբակալվել է և պահվել հանցագործների հետ: «Շատ նվաստացուցիչ էր իմ երկրի համար: Մենք գերմանացի կամ այլ օտարերկրյա խորհրդարանականի նկատմամբ հարգանք ենք դրսևորում: Շատ վատ պահ անցկացրի»,- ասել է Բահչեքափըլըն:

Գերմանիայի ոստիկանությունը հերքել է թուրք պատգամավորին ձերբակալելու փաստը: Գերմանական կողմը հայտնել է, որ օդանավակայանում միանգամից չեն թույլատրել թռիչքը, քանի որ Բահչեքափըլըի ունեցած ժամանակավոր անձնագրում չի եղել տեղեկություն վիզայի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]