Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիայի իշխող կուսակցությունը քննադատել է Թուրքիայում ազատությունների սահմանափակումները

Գերմանիայի իշխող կուսակցությունը քննադատել է Թուրքիայում ազատությունների 
սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կոնգրեսում քննարկվել է Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Կոնգրեսի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայում Էրդողանի կողմից խոսքի, մամուլի, կրոնի և հավաքներ իրականացնելու ազատությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու փաստը:

Միաժամանակ,  կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած CDU ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիան Եվրամիության ռազմավարական գործընկերն է, որին չեն ցանկանում կորցնել, հետևաբար անհրաժեշտ է չդադարեցնել նրա հետ բանակցային գործընթացը: Թեպետ միության որոշ ներկայացուցիչներ կոնգրեսի ժամանակ կոչ են արել հակառակը` դադարեցնել բանակցությունները, սակայն այդ կոչերը չեն ընդունվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]