1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՊՀ տրասպորտի ոլորտի պատասխանատուները քննարկել են նաև Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացման հեռանկարները

 ԱՊՀ տրասպորտի ոլորտի պատասխանատուները քննարկել են նաև Հյուսիս–Հարավ» միջանցքի 
զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2016» միջոցառումների շրջանակներում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 36-րդ նիստի աշխատանքներին: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, բացման խոսքով հանդես է եկել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ 
Նիստի ընթացքում քննարկվել են «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացմանը, ԱՊՀ անդամ պետությունների միջազգային փոխադրողների լրացուցիչ ուսուցմանն ու մասնագիտական իրավասության պահանջների ներդաշնակեցման մասին համաձայնագրում փոփոխությունների կատարմանը, Տրանսպորտի անվտանգության խորհրդի կողմից մշակված փաստաթղթերի իրականացմանը, ԱՊՀ տրանսպորտային միջանցքների համակարգող կոմիտեի լուծարմանը և այն ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցությանը փոխանցելուն, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության կանոնադրական փոփոխություններին առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]