Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թրամփը որպես պետքարտուղարի թեկնածու դիտարկում է նաև Ջեյմս Ստավրիդիսի թեկնածությունը

Թրամփը որպես պետքարտուղարի թեկնածու դիտարկում է նաև Ջեյմս Ստավրիդիսի 
թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում դիտարկում է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի թեկնածությունը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, Թրամփի անցումային խմբի ներկայացուցիչ Շոն Սպայսերը նշել է, որ պետքարտուղարի թեկնածուների անուններ չեն հրապարակվելու:

Նրա խոսքով` այս խնդրի առնչությամբ Թրամփն արդեն անցկացրել է շուրջ 80 հանդիպումներ: Նա նաև նախատեսում է հանդիպել Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելի հետ, ով Օբամայի վարչակազմի առաջին տարիներին աշխատել է նաև որպես Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]