Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ՔԿ նախագահը և Ղազախստանի դեսպանը քննարկել են հարցերի լայն շրջանակ

ՀՀ ՔԿ նախագահը և Ղազախստանի  դեսպանը քննարկել են հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի  արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաևին։ Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել դեսպանատան կատարած աշխատանքը՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում և արձանագրել, մասնավորապես, իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են  իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են ՀՀ քննչական կոմիտեի և Ղազախստանի քննչական մարմինների միջև համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին, ձեռք բերել պայմանավորվածություն` աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու վերաբերյալ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]