Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանապետը դրական է գնահատել ահաբեկիչների դեմ գործողություններով զինավարժանքի արդյունքները

ՀՀ ոստիկանապետը դրական է գնահատել ահաբեկիչների դեմ գործողություններով 
զինավարժանքի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, դեկտեմբերի 7-ին այցելել է Ոստիկանության զորքեր և ներկա եղել հասարակական կարգի պահպանման զորամասերից մեկի մարտավարամասնագիտական վարժանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Ոստիկանության զորքերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց զինծառայողներին:

Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղիկներ խոնարհեցին սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողներին:

Զինավարժանքը բաղկացած էր մի քանի գործողությունից, որոնցից յուրաքանչյուրում արագ արձագանքման մասնագիտացված խմբերը ներկայացնում էին կոնկրետ իրավիճակի խնդիրներն ու լուծումները:

Առաջին գործողության ընթացքում անհրաժեշտ էր գրավել զինված անձանց տեղափոխող բեռնատր ավտոմեքենա: Խնդրի բարդությունն այն էր, որ մեքենան պետք էր գրավել ընթացքի մեջ: Օգտագործվելու էին ինքնաձիգներ ու սառը զենք:

Հատուկ վաշտի զինծառայողների գործողությունից հետո իր առաջադրանքի իրականացմանն անցավ 2-րդ գումարտակի 1-ին վաշտը՝ փախուստի փորձ կատարող մարդատարի կանգնեցում՝ այնտեղ գտնվող անձանց վնասազերծումով, ինչին հետևում է ձերբակալումն ու ուղեկցումը:

Այնուհետև հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ:

Ամենածավալուն գործողությունն իրականացվեց հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի, 1-ին վաշտի և հատուկ միջոցների կիրառման վաշտի համատեղ ուժերով: Ահաբեկիչների զավթած շինության ազատագրման գործողության մեջ ներգրավված էին երեք գրոհային խումբ, որոնց կրակային աջակցությունն իրականացնում էին «Տիգր» հատուկ նշանակության և զրահապատ մեքենաները: Գրոհային խմբերն օգտագործում էին տարբեր տրամաչափի գնդացիրներ, լուսաձայնային հատուկ միջոցներ, հրաձգային զենքեր, դիպուկահար հրացան և այլն:

Վարժանքն ավարտվեց ձեռնամարտի և զենքով վարժությունների ցուցադրական ելույթներով:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների հետ քննարկեց զինավարժանքի ընթացքը, ներկայացրեց իր դիտարկումներն ու դիտողությունները և արդյունքները դրական գնահատելով՝ տվեց կոնկրետ հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]